Ֆորմուլա-1-ի տիրոջ դուստր Թամարա Էկլեստոնը ցուցադրել է շքեղ կյանք և շքեղ մարմին -Playboy-ի համար:
LET'S DRINK 4 FASHION
Tuesday, April 30, 2013
Monday, April 8, 2013
BLOGGER BEE'S LOOKS
Բազմիցս ինչպես էջում, այնպես էլ բլոգում ներկայացրել եմ ամերիկուհի ֆեշըն բլոգգեր և ոճաբան Բիի լուքերը: Այսօր ընտրել եմ նրա վերջին գարնանային լուքերից, որոնք դիտելով` կարծում եմ Ձեզ համար կառանձնացնեք եթե ոչ ամբողջական լուքեր, ապա գոնե որոշ դետալներ, որպեսզի կերտեք Ձեր սեփականները: Մաղթում եմ հաճելի լուքադիտում:
Thursday, April 4, 2013
Tuesday, April 2, 2013
PLAID PATTERN
Կարծում եք plaid նախշը դա մի հինավուրց նախշ է, որի պատկերով վերմակով քնում էին մեր տատիկները? Դիտեք այս նկարները և համոզվեք , որ ամենևին էլ այդպես չէ:
Ի դեպ վերջերս ZARA խանութում տեսա այս նախշով բլեյզեր, որը Աննա Վերշինինայի Tommi Hilfiger վերարկուի(առաջին լուք) նման արմունկներին ոճային կարկատաններ ուներ:
Tuesday, March 19, 2013
HIT OF THE SEASON. STRIPES.
Անկասկած կհամաձայնեք, որ զոլավոր հագուստը դարձել է տարվա հիթ, չնայած դժվար լինի մեկը, որը մինչ այժմ չունենար զգեստապահարանում որևէ զոլավոր իր: Այս նախշը նույնիսկ արդեն կարելի է համարել դասական: Սակայն եթե մինչ այս ավելի շատ կրում էին լայնական զոլերով հագուստ, ապա այժմ երկայնական զոլերի գահակալման շրջանն է: Զոլերի տարբերակները բազմազան են` լինեն դրանք լայն, թե բարակ, լայնական, թե երկայնական, սև ու սպիտակ, թե գույնզգույն և անկախ դրանից նրանք այս տարի թագավորելու են մեր զգեստապահարաններում: Իսկ եթե մինչ այժմ ձեռք չեք բերել հիթային այս հագուստից, ապա հոգ չէ, բոլոր բրենդերն առաջարկում են ամենաբազմապիսի տարբերակներ և անխոս Դուք ցանկության դեպքում կգտեք Ձերը:
Ռոզի Հանտիգտոն-Վայթլին և Էլ Մաքֆերսոնը
Կոնստանս Յաբլոնսկին և Քեմբրիջի դքսուհի Քեթրինը
Եթե կարծում եք, որ հագնելով զոլավոր հագուստ, կնմանվեք բոլորին, դիտեք Քեթրին Զետա-Ջոնսի այս լուքը: Տիկին Դուգլասը կապելով այս վզկապը ինչպիսի էլեգանտություն է հաղորդել իր լուքին:
Subscribe to:
Posts (Atom)


















































.jpg)

.jpg)

.jpg)








.jpg)